▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավական է, կշտացեք, մի ընկեք ժողովրդի արյան մեղքի տակ,սերունդները դա ձեզ չեն ների...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ոչինչ չի փոխվել, այո՜, նույն լիսկաշմայսակռիսանոցն է: Երբ ժողովուրդն անխտիր ու անխնա քննադատում էր մեր պաշտոնյաներին, մտածում էի, որ երբեմն չափազանցնում են՝ վերագրելով դրանք անձնական ամբիցիաներին և քաղաքական տարբեր հայացքներին, բայց ցավոք փաստերն այլ իրականության առաջ կանգնացրեցին: Երբ հանրության մակարդակով հնչեցին նրանց հասցեագրված շատ լուրջ մեղադրանքներ՝ ընդհուպ մինչև պետական դավաճանություն, սպասում էի, որ դրանք կհերքվեն իշխանության մակարդակով ու լուրջ հակափաստարկներով, բայց զարմանալիորեն չհնչեցին նույնիսկ աշոտյանաշարմազանովական պաշտպանական լղոզված ճառերը: Մեր պետական այրերը ուշքի չեկան և չհամախմվեցին ժողովրդի կողքը նույնիսկ այս օրհասական օրերին այն դեպքում, երբ ժողովուրդը, մի կողմ դնելով իր արդարացի դյգոհությունները՝ համախմբվեց և փորձեց համախմբվել իշխանությունների շուրջը, բայց ունենք այն, ինչ ունենք՝ իշխանության կրավորական դիրքը, ունենք քառօրյա պատերազմին հաջորդող բացահաըտ կեղծ ընտրություններ՝ իշխանական բարձր հովանու ներքո, ունենք մի լղոզված ելույթ մեր վարչապետի կողմից, որտեղ բառացի ասվում էր, որ մեր բանակը չունի ոչնչի կարիք, իսկ եղած դեպքում դա կհոգա պետբյուջեն, ու այնպիսի տպավորություն էր, որ մեր <<անշնորհակալ>> ժողովուրդը դեռ պետք է գոհ լինի, որ մեր մեծահոգի վարչապետը թույլ է տալիս օգնել բանակին. չէ որ իրենք ոչ ոքից ոչինչ չեն խնդրել, ուղղակի չգիտես՝ լացես, թե ծիծաղես:

Չնայած ավելին սպասել վաշխառուի հոգեկերտվածքով մեր քրեաօլիգարխիկ վարչապետից և իր ոհմակից, դա պարզապես երեխայություն է. Ունենք լրագրողին և վերջապես հայ կնոջը հանրության առաջ վիրավորող ոստիկանապետ և վերջապես ունենք մեր նահատակված հերոսների մայրերին և քույրերին ծեծող ոստիկաններ, ունենք ադրբեջանական մամուլի սիրելին դարձած հերմինե նաղդալյան: Անվերջ կարելի է նշել մեր <<ունեցածների>> մասին, բայց ունենք այն, ինչ ունենք: Ներքին հույս ունեի, որ այս քառօրյա պատերազմը կսթափեցնի մեր իշխանավորներին, բայց ցավոք, ոչինչ չի փոխվել:

Հ.Գ.

Կոչ պահանջով դիմում եմ մեր պետական այրերին՝ բավական է, կշտացեք , մի ընկեք ժողովրդի արյան մեղքի տակ,սերունդները դա ձեզ չեն ների,մի վաճառեք հայոց անկախությունը հանուն Պուտինի բարեհաճ ժպիտի, թոթափեք ռուսական լուծը ժողովրդի վրայից ,Հայոց ազգը սովոր չէ ստրուկ լինել օտարի առաջ, մի կործանեք մեր հերոսների արյամբ պահած երկիրը,ուշքի եկեք ,քանի դեռ ժամանակ ունենք...


Սերգեյ Ստեփանյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին