▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում շարունակում են ձերբակալել մեյխանա ժանրի հայտնի կատարողներին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանում շարունակում են ձերբակալել մեյխանա ժանրի հայտնի կատարողներին: Երեկ Քյուրդախանիում, որ դեռևս 19-րդ դարից հիշատակվում է որպես թաթաբնակ ավան Բաքվի շրջանում, թմրայութերի ձեռքբերման և իրացման մեղադրանքով ձերբակալվել է հայտնի մեյխանաչի Մահիր Ջուրաթը, որի դեմ քրեական գործ է հարուցվել Սումգայիթ քաղաքի ոստիկանական բաժանմունքում:

Գաղտնիք չէ, որ իրանական արմատներ ունեցող մեյխանա ժանրը, որը սկզբնապես երգվել է միայն Բաքվում և դրա մերձակայքում ապրող թաթերի միջավայրում և ապա այստեղից տարածվել ամբողջ Ադրբեջանում, օգտագործվում է ազատ խոսքի արտահայտման համար: Ժողովրդական երգի այս տեսակի միջոցով հաճախ են հասարակական վայրերում, մասնավորապես հարսանիքների ժամանակ շոշափվում քաղաքական հարցեր. մեյխանաչիները իրենց երգերի տողատակերով քննադատում են իշխանություններին և պաշտոնյաներին:

Հիշենք, որ այս պատճառով և նույնպիսի մեղադրանքով ձերբակալվեց "Ты кто такой? Давай до свидания!" տեսահոլովակի հեղինակ թալիշ հայտնի մտավորական Հիլալ Մամեդովը 2012թ.-ին: Իսկ 2014թ.-ին դարձյալ թմրանյութերի իրացման մեղադրանքով ձերբակալվել է Մահիր Ջուրաթի համերկրացին` հայտնի մեյխանաչի Բայրամ Քյուրդախանլին:

Նկարում Բայրամ Քյուրդախանլիի լուսանկարն է` ձերբակալման մասին ազդարարող լուրով` վերցված Մահիր Ջուրաթի ֆեյսբուքյան էջից: 
Մահիր Ջուրաթը չգիտեր, որ չանցած երկու տարի, ձերբակալվելու է նաև ինքը` դարձյալ նույն մեղադրանքով:

Արտյոմ Տոնոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին