▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեք`ինչու են նաև մեր երիտասարդները ավելի ուժեղ, քան ադրբեջանցի իրենց տարեկիցները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Գիտեք` ինչու են նաև մեր երիտասարդները ավելի ուժեղ, քան ադրբեջանցի իրենց տարեկիցները:

Դաստիարակության շնորհիվ: Մենք երեխաների մեջ ոչ թե վախ ու ատելություն ենք սերմանում նրանց հանդեպ, այլ` հումորով մոտեցում: Քիլ Դիմը բոլորդ տեսած կլինեք: Ի պատասխան ադրբեջանցիները մուլտֆիլմ էին նկարահանել, որտեղ մորուքով, ժանիքավոր հայ ֆիդային տանկի տակ էր գցում ադրբեջանցի երեխայի: Ինչ եք կարծում, դա կուժեղացնի իրենց սերունդները, թե վախ կսերմանի? ))

Բացի այդ, մեր հերոսների մասին երեխաներին պատմելիս, միշտ շեշտում ենք նրանց բարի, մարդասեր, անձնուրաց լինելը: Իսկ նրանք, թե որքան հայ է կոտորել, ինչպիսի դաժանություն է ցուցաբերել:

Ամենակարևորը, մեր երեխաները գիտեն, որ հաղթած կողմ են, ոչ թե օր ու գիշեր տոկոս հաշվող ու հոխորտացող պարտված կողմ:

Իզաբելլա Աբգարյան

Լուսանկարում՝ Վահե Ալեքսանյանն է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին