▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլ շոուն, մենք ու մի հոգևորական

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Եվրատեսիլ շոուն, մենք ու մի հոգևորական. Մոտենում է Եվրատեսիլը, դրա հետ ակտիվանում են քննարկումները երգի, հագուստի, երգչուհու, շոում մեր մասնակցության անհրաժեշտության ու չանհրաժեշտության մասին ...:

Մինչ անդրադառնամ քննարկումներին, ինքս ասեմ, որ առաջին անգամ առավել եմ հավանել մեր ներկայացրած երգն ու հոլովակը, մասնակցին ու նրա ձայնը,  գեղեցիկ է նաև ընտրած ոճը, քանզի իր մոդելային արտաքինին համապատասխանում է, բայց միշտ դեմ եմ եղել մրցույթին մեր մասնակցությանը՝ այն համարելով ավելորդ ծախս՝ հատկապես նման տնտեսական պայմաններում: 

Հիմա քննարկումների մասով՝ նորմալ եմ վերաբերվում նման քննարկումներին, ու մասնակիցների, նրանց երկրպագուների համար էլ դա պիտի լինի սովորական: Ամենևին պարտադիր չէ քննադատել քննարկողներին, հավանող-չհավանողներին, ծաղրել մեր պատկերացումները՝ տարազի նկարով...պարտադիր չէ լինել երաժշտագետ քննադատելու երգը կամ դիզայներ՝ հագուստը, մարդկային է . եվրատեսիլում էլ մարդիկ են քվեարկում՝ ոչ մեզնից լավը, ոչ էլ վատը...

Ամենևին պարտադիր չէր ամեն քննադատության համար պաշտպանական ճառեր գրել , ամենևին պարտադիր չէր, որ շոուի համար հոգևորականը խաղաղասիրական հորդորներով հանդես գար, երբ երկրում առավել կարևոր խնդիրներում է պետք նրա ձայնը /երբեք անհատներով չեմ դատել եկեղեցին, բայց որոշ հոգևորականների չեմ կարողանում հասկանալ/:

Մի խոսքով, եթե մասնակցում ենք , ուրեմն քննադատությունը նորմա է, եթե մասնակցում ենք, տա Աստված հաղթենք...

Զար Դիլանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին