▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազի սակագինը կարող է նվազել՝ 56, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 10 դրամով

«Որքանով կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետ Արտակ Խաչատրյանը կարևոր հանգամանք համարեց այն, թե այսօր ամսական միջին աշխատավարձով ապրող քաղաքացին որքան կիլովատ էլեկտրաէներգիա կարող է սպառել: Դրանից ելնելով՝ ըստ տնտեսագետի  սակագնի թանկացման համար, ըստ էության, նախադրյալներ չեն եղել:  Արտակ Մանուկյանը նաև հավելում է, որ Հայաստանում գազի կամ էլեկտրաէներգիայի օպտիմալ գին հասկացությունն աբսուրդ է:

Տնտեսագետ  Վահագն Խաչատրյանը կիսում է այս տեսակետը:

«Այսօր հին սովետական պլանային տնտեսության տրամաբանությամբ  է հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագինը , նույնը վերաբերում է նաև գազին»,-նշեց պարոն Խաչատրյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունները, թե  էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել 5 դրամով, պարոն Խաչատրյանի համոզմամբ՝ որևէ հիմնավորում չունեն: Ավելին՝ վերջինս պնդում է, որ իրենց հաշվարկների համաձայն այսօր գազի գինը Հայաստանում 156 դրամի փոխարեն կարող է նվազել մինչև 100 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի գինը ոչ վերջնական, սակայն ըստ մոտավոր հաշվարկների  կարող է 10 դրամով իջնել:

a1plus.am-ի տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին