▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկացի գեներալը անսպասելի այց է կատարել Թուրքիա

ԱՄՆ-ի կենտրոնական ուժերի հրամանատար գեներալ Ջոսեֆ Վոթելն Սիրիայից անսպասելի այց է կատարել Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» լրատվամիջոցը: Ամերիկացի գեներալը նախորդ օրը Սիրիայի հյուսիսային Ռոժավա շրջանում, Քոբանի քաղաքում հանդիպել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDG) դաշինքի պաշտոնյաների հետ: Միջանկյալ նշենք, որ SDG-ն մտնում է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) կազմի մեջ: Սպասվում է, որ Վոթելն այսօր հանդիպումներ կունենա Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբում և արտգործնախարարությունում: Նշվում է, որ Վոթելը մինչև այժմ Ռոժավա այցելած ԱՄՆ-ի ամենաբարձր պաշտոնյան է: Քոբանիում նա քննարկել է Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքի ուղղությամբ իրականացվելիք ռազմագործողության մանրամասները:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին