▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատաշենով փորձել են սելեն անցկացնել

Hraparak.am-ը գրում է. Պարզվում է՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը միակ չէ, ով փորձել է միջուկային նյութ արտահանել: Կայքին տեղեկություններ են հասել, որ մոտ մեկ շաբաթ առաջ Բագրատաշենի անցակետում սելեն անցկացնելու համար երկու հոգու են բռնել: Նրանք գնում էին Ուկրաինա աշխատելու նպատակով, սելենն էլ պետք է փոխանցեին ինչ-որ մեկին: Հետաքրքիրն այն է, որ բռնվածները իրավապահներին հայտնել են, թե փաթեթը իրենց փոխանցել է մեկը՝ խնդրելով հասցնել Ուկրաինա, իսկ իրենք էլ, բանից անտեղյակ, փորձել են այն անցկացնել: Տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը, իսկ հայտնաբերված սելենը ուղարկվել է փորձաքննության: Նշենք, որ սելենը ստանում են ծծմբական թթվի, թաղանթանյութի, թղթի արտադրության թափոններից և պղնձիէլեկտրոլիտային ռաֆինացման անոդային նստվածքներից։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին