▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը` Սամվել Բաբայանի վերադարձի մասին

panorama.am-ը գրում է. Հայաստանի Հանրապետության և Արցախի ցանկացած քաղաքացի պետք է փորձի իր փորձն ու ունակությունները ներդնել երկրի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին հարցին:

Լրագրողը հարցին, թե հնարավո՞ր է Բաբայանի փորձն ու ընդունակություններն այս օրերին օգտակար լինեն հայկական կողմի համար, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Եթե կան ցանկացողներ, որ գան իրենց ջանքերը ներդնեն դժվար իրավիճակներում առկա խնդիրները հաղթահարելու համար, կարող են գալ: Ոչ մեկ որևէ մեկին երբեք չի խոչընդոտում»:

Մյուս հարցին, թե Սամվել Բաբայանի հետ այս ժամանակաընթացքում կապի մեջ եղե՞լ է, նախարարը պատասխանեց հակիրճ` «Ոչ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին