▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք՝ եզդիներս, այլ ելք, քան միավորվելն է ու սեփական ազգային պետականություն ստեղծելը, պարզապես չունենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Լրացել է Սայքս-Պիկոյի տխրահռչակ համաձայնագրի 100 ամյակը, որը ժամանակին ոչ միայն չկարգավորեց Օսմանյան կայսրության տիրույթների և մասնավորապես արաբական հատվածի տարածքների վրա ապրող ժողովուրդների միջև աշխարհաքաղաքական և ազգային-կրոնական հարաբերությունները, այլև Մերձավոր Արևելքում նոր պատերազմների և ազգերի միջև նոր հակամարտությունների պատճառ դարձավ: Այս օրերին եզդիները ևս պետք է բարձրաձայնեն այս համաձայնագրի մասին, որի հետևանքով 100 տարի է, ինչ մեր ժողովուրդը ենթարկվում է ազգային-կրոնական հալածանքների: Այս տարիների ընթացքում Մերձավոր Արևելքի ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ միասին եզդիները ևս ենթարկվել են ցեղասպանության Իրաքի տարածքում: Այս ամենը չեր լինի, եթե Սայքս-Պիկոյի համաձայնագիրը կնքելիս հաշվի առնվեր տարածաշրջանի ազգերի պատմական նկարագիրն ու ինքնությունը, հարգվեին եզդիների և մնացյալ ճնշված ժողովուրդների պատմական իրավունքները: Իհարկե <<փոքր>> ազգերի ու ժողովուրդների, այդ թվում՝ եզդիների համար միշտ բարդ է դիմակայել միջազգային իմպերիալիզմի բռնաճնշումներին, սակայն այս ամենի մեջ կարելի և պարտավոր ենք նաև մեր մեղավորության բաժինը գտնենք, քանզի չենք կարողացել միավորվել միասնական ազգային պետականության գաղափարի շուրջ և որպես կանոն միշտ պառակտված ենք գործել: Սակայն նոր հազարամյակում մենք՝ եզդիներս, այլ ճանապարհ, այլ ելք, քան միավորվելն է ու սեփաական ազգային պետականություն ստեղծելը, պարզապես չունենք: Սեփական պետականության ստեղծման գաղափարը ու դրա իրականացումը ըստ էության դառնում է մեր ազգի հետագա գոյատևման միակ երաշխիքը..

 

Մրազ Ազիզի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին