▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավթն էժանանում է

Նավթի համաշխարհային գները նվազում են դոլարի ամրապնդման ճնշման տակ եւ ԱՄՆ էներգահումքի պաշարների մասին Նավթի ամերիկյան ինստիտուտի տվյալների սպասումների ֆոնին:

 Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,48 տոկոսով՝ հասնելով 48,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթիհուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,42 տոկոսով՝ հասնելով 47,88 դոլարի:

Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճել է 0,08 տոկոսով՝ հասնելով 95,32 կետին: Դոլարի ամրապնդումը դոլարով նավթի առեւտուրը ավելի թանկ է դարձնում ներդրողների համար:

Բաից այդ, ներդրողները սպասում են ԱՄՆ նավթի պաշարների մասին տեղեկությունների հրապարակմանը: Ըստ «Ռոյթերսի» տվյալների, ամերիկյան նավթի պաշարները նվազել են 2,5 մլն բարելով, հասնելով 538,8 մլն բարելի:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին