▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն անելանելի իրավիճակից երկու ելք կա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեկ մեկ մտածում եմ, որ եթե միացումը տեղի ունենար և բոլոր որոշումները կայացվեր ՀՀ իշխանությունների կողմից, հավանաբար, վաղուց արդեն մեզ` եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն, նվիրած կլինեին կողքի երկրին..
համենայնդեպս, ապրիլը ցույց տվեց, որ իմ մտահոգությունները անհիմն չեն եղել ու չեն ...

կարծում եմ, կառավարման այս ,,մոդելը,,` կեղծ ու խաբուսիկ ինքնուրույնությունը , ավելի է բարդացնում այն մարտահրավերները, որ ծառացած են Արցախի առջև
նույնն է , թե մարդու ձեռքերը կապեն ու թույլ տան , որ փայտ ջարդի ` տունը տաքացնելու համար 
իսկ հետո մեղադրեն, թե բավարար տաք չէ տանը ...

ասածս ինչ է` որոշումները տեղում և հանգամանքներին համապատասխան կայացնելու հնարավորության բացակայությունը ավելորդ դժվարության ու ճակատագրական իրավիճակների ու վտանգի առջև է կագնեցնում Արցախին..

մյուս կողմից` խնդիրների պատճառները միմյանց վրա / ՀՀ և ԱՐցախ/ բարդելու էստաֆետան երբեք իրական մեղավորին գտնելու հնարավորություն չի տալիս, ինչը դյուրացնում է հանցավոր գործունեության անպատիժ դրսևորումները` ցանկացած ոլորտում

սակայն, ինչպես ասում են` ամեն անելանելի իրավիճակից երկու ելք կա... 
գոնե մեկը իմանանք, մյուսը կկռահենք ))

Բելլա Լալայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին