▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության տարածքին կմոտենա հերթական ցիկլոնը.անձրև և կարկուտ է սպասվում

«Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը մեր տարածք է ներթափանցել Սև ծովից: Ներկա պահին ամրոպ ու հորդառատ տեղումներ են: Ցիկլոնի ամբողջ ուժը կպահպանվի ողջ օրվա ընթացքում: Լուսադեմին ցիկլոնը կլքի մեր երկրի տարածքն ու եղանակը կկայունանա: Միայն երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է թույլ, կարճատև անձրև: Մայիսի 26-30-ը Հանրապետության տարածքին այս անգամ արդեն Միջերկրական ծովից կմոտենա հերթական ցիկլոնը: Այս օրերին կլինի արևառատ, տաք եղանակ, միայն երեկոյան ժամերին  կրկին սպասվում են անձրևներ, ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում մեծ է կարկտահարման վտանգը: Շեշտեմ, որ ամպրոպների ժամանակ չեն բացառվում ուժգին քամիները՝ մինչև  25մ/վրկ արագությամբ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է հունիսին, ապա նրա խոսքով՝ և՛ տեղումների քանակը և՛ օդի ջերմաստիճանը լինելու են նորմայի սահմաններում.

«Հունիսը լինելու է բավականին տեղումնառատ: Եղանակը հատկապես անկայուն է լինում առաջին տասնօրյակում և կարկտահարությունների զգալի մասը այդ ժամանակ է լինում:

Արարատի, Արմավիրի մարզերում և Արագածոտնի նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում ամսվա առաջին օրերին գիշերը հնարավոր է ջերմաստիճանի անկում՝ մինչև 7-12 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 32-35 աստիճան: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում , Արագածոտնի, Վայոց Ձորի  լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում գիշերվա ժամերին սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև +2, +5, իսկ երկրորդ կեսին՝ ցերեկը ջերմաստիճանի բարձրացում +23, +26: Տավուշում գիշերային ժամերին ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կիջնի մինչև +5, +8, իսկ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 27-31 աստիճանի սահմաններում: Լոռիում ամսվա առաջին կեսին գիշերային ջերմաստիճանները կտատանվեն +3, +6, ցերեկայինները՝ +24, +27-ի սահմաններում: Սյունիքում գիշերային ջերմաստիճանները հիմնականում կտատանվեն +10, +15 աստիճանի սահմաններում, ցերեկայինները՝ +32,+35: Երևանում գիշերը ամսվա առաջին կեսին հնարավոր է՝ գիշերային  ջերմաստիճանը իջնի +7-+10, իսկ ցերեկային ջերմաստիճանը հիմնականում կտատատնվի +32-+34 աստիճանի սահմաններում»,-հայտնեց Գագիկ Սուրենյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին