▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքներս մեզ չսիրող ազգ ենք ու պահանջում ենք, որ ուրիշները մեզ սիրեն

Ինքներս մեզ չսիրող ազգ ենք ու պահանջում ենք, որ ուրիշները մեզ սիրեն։ Մարշալ Բաբաջանյանի արձանը տեսքը ինձ էլ դուր չեկավ, բայց ես գիտեմ, որ մայրաքաղաքի շատ արձաններ քննադատվել են ժամանակին, բայց այսօր դարձել են Երևանի այցեքարտերից ու թերևս արձանի սիրված կամ չսիրված լինելը ցույց կտա ժամանակը։ Մյուս կողմից՝ ադրբեջանը կերազեր, որ գոնե մեկ մարշալ ունենար ու հաստատ նրա մասին բազմաթիվ քարոզչական նյութեր կտարածեր, ֆիլմեր կնկարեր, իսկ մենք, ինչ է թե արձանը չենք հավանել՝ անցել ենք Բաբաջանյանի գործունեության քննադատությանը։ Ինչ արել է մեր լեգենդար զորահրամանանատարն, արել է ՍՍՀՄ քաղ. ղեկավարության ցուցումով ու այդ ընթացքում հաստատ հնարավորինս խղճով է առաջնորդվել, թերևս ժամանակն է որ մեր ունեցածը սկսենք գնահատել ու սիրել։

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին