▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաջերի սերունդները քաջերն են

Հայրենասիրական ոգով էր այսօր համակվել Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել է ապրիլի 1-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից հերոսաբար ընկած Վլադիմիր Մելքոնյանը: Հայրենիքի հանդեպ սերը տղան ժառանգել է հորից, ով հերոսաբար զոհվել է 90-ականների արցախյան գոյամարտում: Դպրոցի զինղեկ Գարեգին Ջամբազյանի նախաձեռնությամբ պատմության դասասենյակն անվանակոչվել է նրա անվամբ: Խիզախ քաջորդու հիշատակը հավերժացնելու համար 11-րդ դասարանի սաները կազմակերպել են «Կյանքս կտամ հայրենիքիս Հոգիս՝ Աստծուն, Պատիվս՝ ինձ...» խորագրով միջոցառումը, որին ներկա էին նաև Վլադիմիր Մելքոնյանի հարազատները և պաշտոնատար անձինք: Նշենք նաև, որ Վլադիմիր Մելքոնյանի հայրը ևս ազատամարտիկ է եղել: Միջոցառման մեկնարկին հնչել է Հայաստանի օրհներգը, այնուհետ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են քառօրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակը:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին