▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսից 1-ից անցնելու ենք լուսավորության ամառային ռեժիմի

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

 Մասնավորապես, ապօրինի շինարարության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7 դեպք:
 Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 6 արձանագրություն: 
 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը: 
 Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել գյուղմթերքների սեզոնային շուկաների վերագործարկմանը:
 Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման աշխատանքները: Նախորդ շաբաթ տվյալ իրավախախտման դեպքով կազմվել է 53 վարչական արձանագրություն: 
 Խորհրդակցության ընթացքում շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2016թ. ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը: 
 «Այս մասով մենք պարտավորություններ ունենք միայն մեր համաքաղաքացիների նկատմամբ և պարտավոր ենք վերահսկել կատարվող աշխատանքների որակը: Որակ չապահովող կազմակերպությունների հետ պայմանագրերը պետք է անմիջապես խզվեն և դադարեցվեն բոլոր աշխատանքները: Մենք անորակ աշխատանք չենք ընդունելու, և սա պետք է լինի միակ և հստակ բանաձևը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է հունիսի 1-ից բակերում, խաղահրապարակներում, այգիներում և պուրակներում անցնել լուսավորության ամառային ռեժիմի:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին