▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ քամին շարունակվում է. պոկված տանիքներ, արմատախիլ ծառեր

Մայիսի 24-ին, ժամը 16.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե փողոցի թիվ 6/5 շենքի (9 հարկանի) տանիքի ծածկը քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ապամոնտաժել են տանիքի ծածկը (իզոգամը)՝ 5 քմ:

***

Մայիսի 24-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մայիսի 23-ին ուժեղ քամուց պոկվել է Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի տանիքի թիթեղը և հայտնվել ծառի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ապամոնտաժել են թիթեղը (2 քմ):

***

Մայիսի 24-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կատովսկի փողոցի տներից մեկի մոտակայքում թթենին շրջվել, ընկել է էլեկտրական լարերի վրա՝ մասնակի փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կտրել են էլ․ լարերը և ծառը հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

***

Մայիսի 24-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս փողոցի թիվ 41/1 շենքի տանիքի մետաղյա թիթեղները ս.թ մայիսի 23-ի ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում քամուց թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են կախված մետաղյա թիթեղը:

***

Մայիսի 24-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 5-րդ փողոցի թիվ 5 շենքի տներից մեկի տանիքը ս.թ մայիսի 23-ի ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում քամուց պոկվել է, ընկել մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա և հարակից տարածք, ինչի հետևանքով վնասվել են մոտ 6 տան էլ. լարեր և հեռախոսագծեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գազատար խողովակի վրայից հեռացրել են տան տանիքը (մոտ 20 քմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 24-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասի թիվ տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է մոտակա տան բակ. բնակիչներն արգելափակվել են բակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշիլ Գորկի փողոցի Գ. Մ.-ին պատկանող տան 256 քմ մակերեսով տանիքից մոտ 130 քմ պոկվել և ընկել է Է. Մ.-ին պատկանող տան այգին և վնասել է Հ. Մ.-ի պատկանող տան տաղավարը, 2 պատուհան և փակել տան մուտքը:

Փրկարարներն ամրացրել են տանիքի մնացած հատվածը և ազատել տան մուտքը: 

***

Մայիսի 24-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 58/18 տան տանիքը ս.թ. մայիսի 23-ին ժամը 15.00-ից մինչև 16.00-ն ուժեղ քամու հետևանքով վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է Ա. Հ.-ին պատկանող տան տանիքի մետաղյա ծածկը մոտ 80 քմ և տանիքի փայտյա կառուցատարերը։ 

***

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 9-րդ փողոցում՝ Մշակույթի տան մոտակայքում, ս.թ ապրիլի 23-ի ուժեղ քամուց տանիքից թիթեղը պոկվել և ընկել է էլ. սյան վրա, որը բարձր լարման տակ է գտնվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները թիթեղը իջեցրել և տեղափոխել են ավտանգ տարածք:

***

Մայիսի 24-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի տանիքի երկաթյա թիթեղները ս.թ մայիսի 23-ի ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում քամուց պոկվել են և ընկել մալուխների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել և անվտանգ տարածք են տեղափոխել 2 թիթեղ (մոտ 12 քմ):

***

Մայիսի 24-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մայիսի 23-ին ուժեղ քամուց թթենու ճյուղը պոկվել և հայտնվել է Երևանի Կիևյան փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկում՝ լվացքի պարանների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ճյուղը և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 24-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքի երկաթյա թիթեղները թուլացել են և ընկել գազատար խողովակի վրա. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:

Փրկարարները ապամոնտաժել են գազատար խողովակի վրա ընկած տանիքի մետաղյա թիթեղները՝ մոտ 30 քմ:

***

Մայիսի 24-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լևոնյան փողոցի տներից մեկի տանիքը ս.թ մայիսի 23-ին, ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում ուժեղ քամուց պոկվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 27 տան տանիքը՝ մոտ 25 քմ, ուժեղ քամուց քշվել և ընկել է թիվ 28 տան բակ: 

***

Մայիսի 24-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 24 շենքի 2-րդ մուտքի տանիքը ս.թ մայիսի 23-ի, ժամը  16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում թուլացել է. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ապամոնտաժել են 1.5 քմ և ամրացրել՝ 5 քմ թիթիեղ:

***

Մայիսի 24-ին, ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան անցուղու թիվ 17 շենքի տանիքի մետաղյա թիթեղը (մոտ 30 քմ) ս.թ մայիսի 23-ի ժամը 16:00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում ուժեղ քամուց պոկվել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ապամոնտաժել են բնակարանների պատշգամբի մետաղյա թիթեղները (մոտ 30 քմ): 

***

Մայիսի 24-ին, ժամը  09.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 3/1 շենքի մոտակայքում մետաղյա թիթեղը պոկվել և ընկել է ծառի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները ծառի վրայից հեռացրել են մետաղյա թիթեղը (մոտ 3 քմ):

***

Մայիսի 24-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ բարդու ճյուղն ընկել է Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 4 շենքի 4-րդ հարկի պատշգամբի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները 3-րդ հարկի պատշգամբի վրայից հեռացրել են բարդու ճյուղը:

***

Մայիսի 24-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող բարդու ծառը թեքվել և ընկել է էլ. լարերի և հարակից խանութի տանիքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները հեռացրել են շենքի մոտակայքում գտնվող խանութի տանիքին ընկած ծառի ճյուղերը: 

***

Մայիսի 24-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքում ս.թ մայիսի 23-ի ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում ուժեղ քամուց անձրևատար խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ապամոնտաժել են անձրևատար խողովակը՝ մոտ 4 մ երկարությամբ:

***

Մայիսի 24-ին, ժամը 08.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 209 շենքի տանիքի ալեհավաքը պոկվել և ընկել է շքամուտքի ծածկի տակ. Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծածկի տակից դուրս են բերել ալեհավաքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին