▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ օրվանից այդ ոչնչություն, ինքնասիրահարված ստրուկը դարձավ աչքիս գրողը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մի պատմություն եմ ուզում կիսվել ձեզ հետ: Սրանից մոտ երկու շաբաթ առաջ էր, այսօրվա նման գեղեցիկ, անուշ օր էր: Կյանքը թևածում էր օդի մեջ: Որոշեցի գնամ Արագած` մեր Համբերդի օդերևութաբանական կայանը, ընկերներիս տեսության: Հասել էի Անտառուտ գյուղ: Գյուղի վերջնամասում մի փոքրիկ աղբյուր կա` հանգստի համար նստատեղերով: Իջա, որ ջուր խմեմ: Աղբյուրի մոտ մի քանի հողի համեստ մշակներ նստած՝ ուտում, խմում էին: Ինձ որ տեսան, մոտեցան , բարևեցին ու խնդրեցին, որ իրենց հետ բաժակ բարձրացնեմ, թեկուզ, չխմեմ: Մեծ սիրով համաձայնեցի: Նստած հաց էինք ուտում, երբ մի մեքենա կանգնեց: Մեքենայից « հայտնի դեմքերից» մեկը իջավ ու երբ ինձ տեսավ, ապշած նայեց վրաս: Անգամ չմոտեցավ, խնդրեց, որ ես մոտենամ: Մոտեցա... նախ հարցրեց, ոնց բարձրանա Արագած լճի մոտ, ասացի, որ Արագածի ճանապարհը փակ է ձյան պատճառով: Ասածիցս հիասթափված` մյուս հարցը տվեց, բայց մի այնպիսի արհամարանքով,որ սիրտս խառնեց. «բա սրաա՜աանք ովքեր են»: Պատասխանեցի, որ գյուղացի են, իջա ջուր խմեմ, հրավիրեցին իրենց հետ հաց կիսելու: Պատասխանս այքան ապշեցուցիչ թվաց էս «հայտնի դեմքին», որ գույն տվեց, գույն առավ, թուքը բերանում չորացավ, բայց լեզուն մի կերպ շարժելով հոխորտաց. « Գագո՞, դու եքա մարդ էս, չէս ամաչում, որ էս չոբանների հետ հաց էս կիսում»: Պապանձվեցի, անգամ չկարողացա պատասխանել, ասացի` ցտեսություն ու նստեցի տեղս: Այդ օրվանից էդ ոչնչություն, ինքնասիրահարված ստրուկը դարձավ աչքիս գրողը: Խոսքս ուղղում եմ նման մտածելակերպ ունեցող, ուղեղի ծալքերը արդուկած,իրենց ավելորդ «եղից» զարմացած մարդուկներին. Մի բան լավ իմացեք, եթե դուք էկրանից երևում եք, դեռ չի նշանակում, որ հողի մշակից ու անասուն պահող չոբանից լավն եք: Երբեք չմոռանաք,որ գյուղի մշակի ու չոբանի ստեղծածն եք լափում ու յուղոտում: Գյուղացին որ չվարի, ցանի ,մշակի, անասուն պահի, սրա նման իրենց բաժին հասած « քաջ նազարի» բախտով ապրողները սովից կսատկեն: Միշտ հիշեք, ձեզ բարձրացնողն էլ է հասարակ ժողովուրդը, իջեցնողն էլ: Ժողովուրդը եթե ձեզ չնդունեց, կդարձնի չոլի սոված էշ ու կբրախի դաշտերը, որի վառ օրինակը մենք ունենք: Գեթ մի չոբան չի համաձայնի ձեզ նման նախիրին արածացնի...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին