▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող զինվորը սոված մնա, թող տանջվի, թող ֆորմեն ճղվի, մենակ թե անվտանգ լինի

Երբ 18 տարեկան էի ու զորակոչվեցի բանակ, անկեղծ ասած պատկերացում չունեի թե ուր էի գնում՝ հայրենիք պաշտպանելու թե...: Էնքան խոսակցությունների էի լսել կողքից էլ ոչ կանոնադրական հարաբերությունների մասին, էլ գողականի մասին, էլ ծեծ ու ջարդի մասին, էլ ալվել չալվելու մասին, էլ տաբուրետկա ֆռռալու մասին... Մի խոսքով գիտեի թե գնում եմ գազանանոց, որտեղ իրար են հոշոտում միայն... Երբ հասա Գորիս ու առաջին գիշերը վրա տվեց, աչքերիս քուն չէր գալիս, սպասում էի, որ հեսա ուր որա տուր ու դմփոցը կսկվի, բայց... Բայց ուղիղ մեկ ամիս բացի շարայինից ուրիշ ծանրություն չեղավ: Երդմակալության արարողությունից հետո արդեն ծառայութան անցա ազատագրված տարածքներից մեկում, որտեղի առաջին զինվորները մենք էինք : Այստեղ ևս չտեսա վերը թվարկված բոբոները, այստեղ միայն վատն այն էր, որ ճռճռան արևի տակ կապի կաբելների համար տրանշա էինք փորում ձեռքով: Անցավ որոշակի ժամանակ, ու եկավ մարտական ծառայության ժամանակաշրջանը: Այ, այստեղ սկսվեց իսկական ծառայությունը, որի մասին հետո կպատմեմ: Միայն մի բան կարող եմ ասել, որ մենք այդ ժամանակ մի ֆորմով և՛ ձմեռն էինք անցկացնում, և՛ ամառը, և՛ դիրք էինք բարձրանում, և՛ տրանշե փորում, և՛ պառադի էինք գնում , և՛ բայեվոյ ... Ես հիմա մտածում եմ մի բանի մասին՝ թող զինվորը սոված մնա, թող տանջվի, թող ֆորմեն ճղվի, մենակ թե իրա անվտանգությունը հասնի մաքսիմալ պաշտպանվածության:

Կարեն Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին