▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոսներն անմահ են

Գյումրու թիվ 4 դպրոցի նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակն անվանակոչվել է ապրիլյան պատերազմում հերոսացած Տիգրան Աբգարյանի անվամբ: Տիգրանի անունը հավերժ կմնա ապագա սերունդների հիշողության մեջ: Այսօր էլ հերոսածին մոր աչքի արցունքը դեռ չի ցամաքել, սակայն հոգին հպարտ է, քանի որ որդին կյանքը զոհել է հանուն հայրենիքի: Թշնամու դեմ հերոսաբար մարտնչել ու խոցել է հակառակորդի մի քանի տանկ: Տիգրանը նահատակվեց, բայց չմահացավ: Նա դասվեց հերոսների դասին, իսկ հերոսներն անմահ են: Նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակի անվանակոչումից հետո դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ` նվիրված 2011թ-ին դպրոցի շրջանավարտ Տիգրան Աբգարյանի հիշատակին:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին