▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 վիրավորի դուրս է բերել, 4-րդին իրեն խփել են. պատմում է զոհված Հենրիկի մայրը

168.am-ը գրում է.

Նրա խոսքով՝ որդին քիչ էր խոսում, բայց բանիմաց էր։
«Սիրում էր հայրենասիրական երգեր լսել, պատմություններ։ Ամեն ինչից տեղեկացված էր։ Լավ ռեփ էր կարդում։ Նույնիսկ ռեփ էր գրել, ձայնագրել։ Մեզ զարմացնում էր իր բանիմացությամբ։ Շատ ծանրակշիռ էր»,- ասում է տիկին Ռուզաննան։ Մոր խոսքով՝ որդին ծառայությունից չէր խուսափում։Աղբյուրը <a href="http://168.am/2016/05/25/640465.html">© 168.am</a></br> 

Արցախում զոհված Հենրիկ Ղահրամանյանը վերջին անգամ ապրիլի 2-ին էր խոսել հոր հետ։ Մինչև ապրիլի 7-ը նրանից լուր չի եղել։ Հենրիկը ծնվել է Ռուսաստանում. 6 տարեկան է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ, ցանկացել է հետագայում շարունակել ուսումը։ Կապավոր էր, ծառայում էր Թալիշում։ Հենրիկի ընտանիքն ապրում է Մասիս քաղաքում։

«Չարաճճի չէր, միշտ ժպտում էր, շատ խելացի էր։ Անհոգ մանկություն է ունեցել»,- որդու մանկության տարիները հիշելով՝ պատմում է նրա մայրը՝ տիկին Ռուզաննան։ «Լավ մարդ էր։ Մեծ հույսեր ունեինք։ Ուսումը պիտի շարունակեր կամ ապրանքագետի մասնագիտությամբ, կամ իրավաբանի։ Մի անգամ ասել էր՝ ինչո՞ւ չսովորեցի, որ իրավաբան դառնամ, մտածեցինք՝ իրավաբանական բաժին տալ։ Այդպես էլ կիսատ մնացին մեր նպատակներն էլ, իր նպատակներն էլ։ Նա արդարություն էր սիրում, երևի դա էր պատճառը, որ իրավաբան դառնալու ցանկություն կար։ Արդարություն սիրում էր, դատապաշտպան կդառնար, բայց չէր կարող մարդկանց դատել. բնավորության այդ գիծը չուներ»,- պատմում է մայրը։

Նրա խոսքով՝ որդին քիչ էր խոսում, բայց բանիմաց էր։
«Սիրում էր հայրենասիրական երգեր լսել, պատմություններ։ Ամեն ինչից տեղեկացված էր։ Լավ ռեփ էր կարդում։ Նույնիսկ ռեփ էր գրել, ձայնագրել։ Մեզ զարմացնում էր իր բանիմացությամբ։ Շատ ծանրակշիռ էր»,- ասում է տիկին Ռուզաննան։ Մոր խոսքով՝ որդին ծառայությունից չէր խուսափում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին