▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում միայն ուրախ են, որ մեր երկրում կան Մանվելի պես դեմքեր

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Չէ, ինչքան կարելի է հանդուրժել, որ 90-ականներին Արցախում լքված բնակավայրերում տնից տուն անցնող և այնտեղ մնացած հին ապրանքը դուրս բերող, բեռնատարներով ՀՀ ուղարկող մարդն իրեն է վերագրում Արցախյան պատերազմի հաղթանակը, կամ քառօրյա պատերազմում աղքատության ճիրաններում մեծացած ընտանիքների զավակներ են զոհվում, բայց մեր գեներալի փիարով զբաղված լրատվամիջոցները Մանվելի մասին ավելի շատ են խոսում և նրան վերագրում են սխրանքներ, որոնք գործել են մեր զինվորները:

Հիմա ես չգիետմ ինչ են արել այս մարդիկ քառօրյա պատերազմից առ այսօր, Արցախից ասում են առաջնագծից մի քանի կմ խորության վրա խորոված են արել ու կամուֆլյաժը հագներին ճոռոմ-ճոռոմ կենցաներ են խմել Հայրենիքի մասին, որտեղ չեն մոռացել շեշտել իրենց անփոխարինելի դերը այս պատերազմում։ Հիմա ինձ չի հետաքրքրում՝ ով է Մանվելին քննադատողը, ինչ ռազմական գործիչ է, ինչ է արել, ես մի բան գիտեմ, որ այն, ինչ ասվել է նրա մասին, իրականություն է։ Հիմա էլ այսպիսի կուտ են տալիս հասարակությանը, թե  Մանվելի դեմ դրսից (դրսից ասելով երևի նկատի ունեն Ադրբեջանից) ուղղորդված տեղեկատվական արշավ է սկսվել, կարծես ադրբեջանի համար արցախի սահման պահող հայ զինվորի ընտանիքին ՀՀ-ում կեղեքողն ընկալվում է լուրջ թիրախ, ադրբեջանում միայն ուրախ են, որ մեր երկրում կան Մանվելի պես դեմքեր։

 

Կարեն Համբարձումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին