▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղյան հարցի կարճ պատմություն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ղարաբաղյան հարցի կարճ պատմություն for dummies. 
1. 17-րդ դար: Կիսանկախ, իրենք իրենց կառավարող եւ սեփական զորք ունեցող Ղարաբաղի հայեր
2. 18-ր դար: Ղարաբաղցիները կանչում են ռուսներին, ռուսները գալսեն են, կռվում են պարիկսների դեմ ու գնում են՝ Ղարաբաղի հայերին առաջարկելով գաղթել: 
3. 18-րդ դարի կես: Վերադառնում են պարսիկներն ու Ղարաբաղի հայերին պաշտոնապես շնորհում են կիսանկախ կարգավիճակ: Բայց ռուս-պարսական պատերազմների արդյունքում թուլացած Ղարաբաղ մտնում են թուրք խաները: 
4. 18-րդ դարի վերջ՝ նորից գալիս են ռուսները, պարսիկներին քշում են, Ղարաբաղում թողնում են թուրք խանին (առժամանակ), Ղարաբաղի հայկական մելիքությունները վերջնականապես վերանում են: Բոլորը գոհ ու երջանիկ են: Ղարաբաղը կորցնում է իր կիսանկախությունը: 
5. 1918 ռուսները գնում են, գալիս են թուրքերն ու գերմանացիները: Ղարաբաղը տալիս են թուրքերին ու գնում են: 
6. 1919. Գալիս են անգլիացիները: Ղարաբաղը տալիս են թուրքերին ու գնում են: 
7. 1920-21. Վերադառնում են ռուսները: Ղարաբաղը տալիս են թուրքերին ու ...չեն գնում, մնում են: 
8. 1988: Հայերը պահանջում են Ղարաբաղը: Ռուսները տալիս են հայերի գլխին ու ...գնում են: 
9. Բոլորը գնում են, հայերն ու թուրքերը մնում են մենակ: Հայերը վերցնում են Ղարաբաղը: Ղարաբաղը նորից անկախ: 
10. ........

Հրանտ Տէր-Աբրահամեան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին