▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուռ գետից մի քիչ էլ ձախ պետք է անցնենք ու տարածքներ վերցնենք.այնտեղ բերրի հողեր կան.Հետախույզ

«Պատերազմը վերջացած չէ, քանի որ մեր թշնամին անկանխատեսելի է: Ես հանգիստ կլինեմ, երբ լեռներին ձյուն նստի, իսկ քանի որ առջևում ամառ է, շատ ուշադիր պետք է լինենք և այդպես էլ կա»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը, ով օրերս էր վերադարձել առաջնագծից:

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովն էլ շարունակելով վերջինին նշեց.

«Ինչպես սպորտում, այնպես էլ պատերազմի դաշտում, մինչև մեկը ծնկի չգա՝ հաղթանակ չի լինի: Ինչքան ուզում ես խաղաղության վերաբերյալ պայմանագրեր կնքիր,  մինչև Բաքուն կամ Երևանը չտապալվեն, պատերազմը չի վերջանա: Երբ տապալվի Բաքուն՝ կպահպանվի թուրք ժողովուրդը,  կստեղծվեն նոր պետություններ՝ Լեզգիստան, Թալիշստան և այլն, իսկ Երևանի տապալվելու դեպքում մեզ ցեղասպանություն և գաղթ է սպասվում: Նաև այս պատճառով է, որ մեր զինվորները լավ են կռվում, որովհետև մենք պարտվելու իրավունք չունենք»:

Խոսելով կորցրած տարածքների մասին՝ Վովա Վարդանովն ընդգծեց.

«Պետք է հետ վերցնենք կորցրած տարածքներն ու առաջ գնանք մինչև Քուռ գետի ափը.սա ռազմական, քաղաքական անհրաժեշտություն է: Այս տարածքները կարելի է հետ վերցնել ավելի քիչ զոհերով, ավելի մեծ վնաս հասցնելով: Ավելին, կարելի է Քռից մի քիչ էլ ձախ անցնել ու տարածքներ վերցնել, քանի որ այնտեղ բերրի հողեր կան, աջ կողմի մասին չեմ խոսում, որովհետև այն մեր հողն է»:

Հեռտախույզի խոսքով՝ մեր կորցրած տարածքները ոչ թե ստրատեգիական, այլ տակտիկական նշանակություն ունեն.

«Երբ համակարգչով բացում ես քարտեզն, արդեն տեսնում ես, որ մեր դիրքերն արդեն մեջքի կողմից՝ Թալիշի հատվածում, թշնամու հարվածի ներքո են: Այսինքն, թշնամին ոչ միայն մեր առջև է, այլ  հետևում՝ անկյան տակ: Նրանք կարող են 1,2,3 զինվորի սպանել, բայց այդտեղից  ստրատեգիական մեծ խնդիրներ չեն կարող լուծել: Նույնը նաև Լելե Թեփեի դեպքում: Այն բարձունք է ու բնական է՝ այդտեղից ավելի հեռու ես տեսնում, ու երբ այն մեր ձեռքում էր, տեսնում էինք Պարսկաստանը Ադրբեջանին կապող կամուրջը, մոտ է Նախիջևանին»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին