▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց որ «էշի ականջում քնած» լինենք

«Կամավորների մեծ հոսքը դեպի Արցախ՝ ցույց տվեց, որ ինչ պայմանագիր էլ ստորագրվեն, մենք մեր հողը չենք հանձնի: Սա շատ լավ է, բայց որ կամավորները գնում էին կարելի է ասել, լրիվ անպատրաստ, դա վատ է: Ի՞նչն է խանգարում, որ մենք ոչ թե բաժակաճառերով, այլ կարգին զինվոր լինելով սիրենք մեր հայրենիքը: Նորմալ մարտական պատրաստություն տեսնենք: Գիտե՞ք, որ Շվեյցարիան, 200 տարուց ավել է՝ չի պատերազմում, բայց իրենց մոտ սրճարաններից, ռեստորաններից ավելի շատ հրաձգարաններ կան, իսկ մենք ոնց որ «էշի ականջում քնած» լինենք: Մեկ-մեկ պետության ղեկավարներին են մեղադրում, իսկ մեր ժողովուրդն ի՞նչ է անում, որ ավելի մարտունակ լինի: Ոչ մի բան: Մենք արդեն ապրիլի 2-ից որոշեցինք և 3-ից սկսեցինք կիրառել ու կամավորականների արագացված ռազմական պատվաստվածության դասընթացները: Արդեն 650-ից ավել մարդ գոնե զենք բռնել, տարբեր դիրքերից կրակել գիտի ու այս ամենը պետք է բոլորն իմանան՝ աղջիկ, թե տղա: Մենք պետք է մարտունակ լինենք ու սարսափ ներշնչեք բոլոր հարևանների մոտ: Այն աստիճանի սարսափելի պետք է լինենք, որ Եվրոպան ասի՝ լավ, այս հայերի հետ եկեք գլուխ չդենք, մի քանի գործարան կառուցենք, որ իրենց վայրենությունը Եվրոպայում չտարածեն: Մենք պետք է ունենանք ազգ-բանակ, որը կհանգեցնի ազգ-պետություն հասկացողությանը»,-լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին