▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկսակագնային էլեկտրոնային հաշվիչների առավելությունները

ՑԱՅԳ-ը գրում է.«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի «Գյումրի» էլցանցի հսկիչները մի քանի օր է բնակիչ-բաժանորդների մեխանիկական և երկսակագնային հաշվիչների ներքևի կափարինչների և հոլոգրաֆ կնիքների տեղադրման գործընթացն են իրականացնում: Միաժամանակ ուղղվում են նաև երկսակագնային էլեկտրոնային հաշվիչների ժամերը: Մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար գիշերը գործում է 32, իսկ ցերեկը` 42 դրամ սակագինը: 251 կիլովատ և ավելիի դեպքում բաժանորդները գիշերային ժամերին սպառած էլեկտաէներգիայի 1 կիլովատի համար վճարում են 39, ցերեկային ժամերի համար` 49 դրամ: Ամռանը գիշերային ժամի հաշվարկն արվում է 22:00-ից մինչև 6:00-ն, իսկ ձմռանը` 23:00-ից 7:00-ն: Էլեկտրոնային հաշվիչները հայկական և ռուսական արտադրության են: Հնարավորությունները գրեթե հավասարազոր են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին