▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ է, այնուամենայնիվ, փրկությունը մեզ հրամցվող ճանապարհով հակառակ գնալն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը- մենք սկսել ենք սովորական ընդունել դա:
Աշխարհը շարունակում է ղումար խաղալ Արցախի հարցի վրա- մենք սկսել ենք սովորական տանել դա:
Մեր մշակույթը նվազել, բարակել թել է մանում-մենք արդեն ընդունում ենք, որ դե հիմա էդպես է, անխուսափելի է:
Երկրի տնտեսությունը գլորվում է անդունդը-մենք թևաթափ տրամադրվում ենք սովորել ավելի սոված ապրելուն:
Մեր երկրի անկախությունը օր-օրի դառնում է վիրտուալ- մենք գնում ենք սահմանադրական փոփոխություններով ավելի լիբերար ժողովրդավարություն ունենալու:
հ.գ. Կարո՞ղ է, այնուամենայնիվ, զադնի դնենք ու գոյապահպանման բնազդի հետևից գնանք: Կարո՞ղ է, այնուամենայնիվ, փրկությունը մեզ հրամցվող ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ հակառակ գնալն է:

Գոռ Լալայան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին