▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զինվորի շնորհիվ վաղը 25.000 աշակերտի համար կհնչի Վերջին զանգը

«Վերջին զանգն ընդամենը 50 օր առաջ վտանգված էր, բայց հայ զինվորի շնորհիվ այն կկայանա վաղը՝ մայիսի 27-ին և Հարնապետության 1400 դպրոցներում վերջին անգամ կհնչի 25.000 աշակերտի համար: Միջոցառումը կսկսվի լռության րոպեով՝ ի հիշատակ  ապրիլյան պատերազմում նահատակված զինվորների»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով դպրոցներում իրականացվող դրամահավաքին՝  ԿԳՆ հանրակրթության վարչության պետը հայտնեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցել են 15 ահազանգ.

«Հիմնականում զանգերն անանուն են եղել ու դժվար էր հասկանալ՝ դրանք իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՝ ոչ, չնայած ուսումնասիրություն կատարվել է: Տնօրենները մեզ հետ զրույցում նշել են, որ ծնողներն են որոշում կայացրել ու որոշակի գումար հավաքվում է Վերջին զանգի կազմակերպման համար:  Եթե երեխան գնում է խնջույքի և նրա հետ գալիս  են նաև ծնողները, բնականաբար, գումարը մեծանում է, որովհետև դա վերաբերում է խնջույքին: Այնտեղ կան, իհարկե, նաև որոշակի ծախսեր, որոնք վերաբերում են ծաղիկներին, լուսանկարներին և այլն, որոնք տարիներ շարունակ եղել են և դա տնօրինվել է ծնողների կողմից: Ամեն դեպքում բոլոր տնօրեններին ուղարկվել է նաև շրջաբերական, որտեղ ԿԳ նախարարը հորդորել է զերծ մնալ դրամահավաքություններից և ավելորդ ծախսերից, նման խնդրանքով նաև ծնողներին ենք դիմել»,-մանրամասնեց Նարինե Հովհաննիսյանը:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետի փոխանցմամբ՝ Լևոն Մկրտչյանը վաղը կլինի Արմավիրի մարզում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին