▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2016 թվականի «Տարվա ահաբեկիչ»-ը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

The Business Year ամսագիրը երեկ՝ մայիսի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհեց 2015 թվականի «Տարվա մարդ» կոչումը: Ճիշտն ասած այդքան չխորացա, որպեսզի պարզեմ ինչի համար է այդ ամսագիրը Ադրբեջանի նախագահին մարդ կարծում ու մի բան էլ «Տարվա մարդ» հայտարարում, բայց դե երևի այդ տիտղոսը տալով նրանց խմբագրությունը մի կլորիկ գումար է հետ քցել, այլապես այդպիսի հիմար քայլ անելը արդարացում չի կարող ունանել, ինչևէ՝ հալալ լինի իրենց քերածը:

Հայաստանում կան մի շարք ամսագրեր, որոնք նույնպես ամեն տարի «Տարվա մարդ» ու դրա նման այլ կոչումներ են բաժանում տարբեր մարդկանց: Այս տարի այդ ամսագրերից մեկը կարող է «Տարվա ահաբեկիչ» կոչում շնորհի նույն Ալիևին, այդ կոչումը ավելի սազական է նրա «դեմքին»: Ահաբեկիչների բանակի գլխավոր-գերագույն հրամանատարը, որը պարգևատրում է մահացած զինվոր խոշտանգողին, որը հերոսացնում է կացինով քնած մարդ սպանողին, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում տարբեր տեսակի ահաբեկչական խմբավորումների վրա հաստատ արժանի է այդ կոչմանը:

Մի խոսքով՝ 2016 թվականի մայիս ամիսն է, բայց աշխարհում արդեն ունենք այս «Տարվա ահաբեկիչ» մրցանակը ստացողին:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին