▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական ճաշարաններում ամռանը նոր ճաշացուցակ Է մտցվում

Հայաստանի ռուսական ռազմակայանում զինվորական ճաշարանների հիմնական ճաշացուցակում փոփոխություններ են կատարվել նոր ժամանած զինծառայողների կլիամայավարժման եւ օդի բարձր ջերմաստիճաններին հարմարվելու գործընթացն արագորեն ավարտելու համար:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նոր ճաշացուցակը, որտեղ ավելացվել են ավելի շատ թարմ մրգեր, բանջարեղեն եւ կանաչի, կհամապատասխանի զինվորների՝ հիմնական սննդանյութերի ֆիզիոլոգիական պահանջմունքին, կփոխհատուցի բարձրլեռնային շոգ կլիմայի պայմաններում անձնակազմի Էներգետիկական ծախսերը:  

«Կամխուտ», «Ալագյազ» եւ «Փամբակ» բարձրլեռնային զորավարժարաններում, որտեղ ծովի մակերեւույթից բարձրությունը գերազանցում Է 2 հազար մետրը,  ճամբարային հավաքների ընթացքում զինռայողների ախորժակը լավացնելու համար  լրացուցիչ համեմունքներ եւ նյութեր են մտցվել նրանց սննդաբաժնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին