▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցրաշենցիները սպառնում են փակել Բաղրամյան պողոտան

armtimes.com-ը գրում է. Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները, ովքեր պահանջում էին խաղողի մթերման դիմաց իրենց գումարները:

Նրանց մոտ էր իջել կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ վստահեցրել, որ գումարները կվճարվեն:

Քաղցրաշենցիները, սակայն որոշել են ակցիան շարունակել արդեն նախագահականի դիմաց եւ երթով շարժվել են Բաղրամյան 26: Մեր թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնում է, որ քաղցրաշենցիները սպառնում են փակել ճանապարհը, եթե իրենց գումարները չվճարվեն: Այս պահին բողոքի ակցիայի 6 մասնակիցներ մտել են նախագահականի նամակների բաժին՝ պահանջելու տրամադրել դեռեւս փետրվար ամսին փոխանցված նամակի պատասխանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին