▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ոտքը դրել է սեփական փոցխին

Ադրբեջանական կողմը ոտքը դրել է այն «փոցխին», որն ինքը լայնորեն քարոզում է:

www.vesti.az-ը հայտնում է, որ ուկրաինական «Միրոտվորեց» կայքը տեղեկացնում է, որ    239 օտարերկրյա լրագրողի մուտքը երկիր արգելել են: Այս ցուցակում ներառված է ադրբեջանական լրատվամիջոցների  11 լրագրող, այդ թվում «APA Holding» ԲԲԸ-ի մեջ մտնող ԱՊԱ գործակալության ռուսաստանյան թղթակից Ֆարիդ Աքբերովը:  Ադրբեջանցի լրագրողների հետ   նաեւ այլ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ են մտցվել   «սեւ ցուցակ»: Կայքի տեղեկության համաձայն,  ցուցակի լրագրողները գրանցում են անցել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում» եւ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում»: Քանի որ նրանք այցելել են այդ տարածքներ, նրանց մուտքն Ուկրաինա արգելված է: 

 «APA Holding» ԲԲԸ-ն հայտնում է, որ «Միրոտվորեց» կայքի հաղորդագրությունն անհիմն է: ԱՊԱ լրատվական գործակալության ռուսաստանյան թղթակից Ֆարիդ Աքբերովը գրանցում չի անցել, երբեք չի այցելել այդ տարածքներ: Իրականում   «Միրոտվորեց» կայքի տարածած անվանացանկում Ռուսաստանի ԱԳՆ-ում հավատարմագրված լրագրողներն են:   

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ում գոյություն ունի եւ մշտապես լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելածների  «սեւ ցուցակ»:

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին