▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոսները չեն մահանում

Հայրենասիրական բաց դաս Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցում: 9-րդ դասարանի սաները հարգանքի տուրք ու խոնարհում են բերել ապրիլի 2-ին Ջաբրայիլի մարտերում հերոսաբար նահատակված փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանի հիշատակին: Քաջարի զինվորականը 1999-2000 թթ-ին. սովորել է հենց այս դպրոցում: Այսօր դպրոցի տնօրեն` Անահիտ Մովսիսյանի հրամանով բացվել է դասասենյակ Ալեքսան Առաքելյանի անվամբ: Միջոցառմանը ներկա էին նաև քաջորդու ընտանիքի անդամները: Հերոսը հայրենասիրությամբ աչքի է ընկել դեռ մանկուց: Դասասենյակում ամեն ինչ հիշեցնում է հայորդու ու նրա գործած սխրանքների մասին: Դասասենյակի բացման պատիվը վերապահվել է փոխգնդապետի դստերը՝ Աստղիկ Առաքելյանին, իսկ օրհնությունը կատարվել է հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Պանֆյորովի ձեռամբ:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին