▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվեցի «ուրախն ու հնարամիտը» ընդդե՞մ «Ղարաբաղի»

Ադրբեջանում թեժանում են ֆուտբոլային կրքերը...Երեկ ավարտցեց Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի համար պայքարը, որում հաղթանակ տարավ գոյություն չունեցող Աղդամ քաղաքի «Ղարաբաղ» ակումբը...Նա 1-0 հաշվով հաղթեց Բաքվի «Նեֆթչիին»...Սակայն «Ղարաբաղի» հաղթանակը բավական ծանր են ընդունել «Նեֆթչիի» երկրպագուները,որոնցից ամենաակտիվը՝Բահրամ Բագիրզադեն,որը նաև Բաքվի թիմի դիտորդների խորհրդի անդամ է, իր facebook-յան էջում սկանդալային գրառում էր կատարել,սակայն հետո այն հեռացրել էր..

«Շնորհակալություն բոլորին,ովքեր եկել և աջակցել են ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ թիմին... »,-գրել էր Բահրամ Բագիրզադեն...Ալիևյան ԶԼՄ-ները կատաղած են ՈՒՀԱ-ի «Բաքվեցի տղաները» թիմի անդամ Բահրամ Բագիրզադեի այս գրառումից,ով «ադրբեջանական թիմ» ասելով հասկացրել է,որ «Նեֆթչիին» հաղթած թիմի 11 ֆուտբոլիստներից ընդամենը 5 են եղել Ադրբեջանից,իսկ մյուսները՝լեգիոներներ են,որոնցից մեկը՝ իսպանացի Միչելմ էլ գոլի հեղինակն է...

Սակայն ազերիական ԶԼՄ-ները Բահրամի այս գրառման մեջ նկատել են, որ վերջինս կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չընդունելով, որ Աղդամը ադրբեջանական քաղաք է...Արդյունքը՝ «ուրախ և հնարամիտ» Բահրամ Բագիրզադենին Բաքվում անարգանքի սյանն են գամել իր բոլոր հետևանքներով...Չեմ զարմանա,եթե վաղը ազերիական մի ԶԼՄ-ը պեղի և հայտնաբերի,որ Բահրամ Բագիրզադեի մորական տատիկի տալի ամուսնու քեռակինը հայ է եղել և նա հենց այդ պատճառով է այս գրառումը կատարել՝ընդդիմանալով Ղարաբաղի բիզիմդիրացմանը...Բագիրզադեն այդ պատճառով կարող է տետ-ա տետ հանդիպել Ադրբեջանի ազգային դահիճ Ռամիլ Սաֆարովի հետ...

Հ.Գ.Լավ լուր Բագիրզադեի համար.դեռ նրանից պահանջում են ներողություն խնդրել «Ղարաբաղ»-ից և նրա երկրպագուներից...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին