▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմի վնասները երկար ենք զգալու մեր մաշկի վրա

Ապրիլյան պատերազմի վնասները երկար ենք զգալու մեր մաշկի վրա: Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայոց բանակի զինվորը թույլ չտվեց , որ ազերին իրականացնի իր Ա , Բ և Գ պլաններից որևէ մեկը: Բայց մենք ունեցանք բավականին մեծ վնասներ... Ունեցանք տարածքային կորուստներ, ունեցանք մարդկային կորուստներ: Ես պարզապես չեմ հասկանում էն ռազմա-դիվանագետներին, որ հրճվում են ապրիլյան պատերազմի արդյունքներից: Այն մեզ համար շատ վատ հետևանք ունեցավ, չնայած էլի եմ ասում, չիրականացվ ազերիների պլաններից և ոչ մեկը, բայց միևնույն է այն մեզ համար շատ թանկ արժեցավ: Ապրիլյան պատերազմից պարզ դարձավ, որ թիկունքային սպայակազմի մեծ մասը իր տեղում չէր և թշնամու գործողություններին նայում էր մատների արանքից: Հույս ունեմ, որ նման հետևանքների համար մենք կունենանք պատասխանատվության ենթարկված ռազմական ղեկավարություն: Մեկ նկատառում ևս...Ռազմական ղեկավարությունը պետք հրաժարվի թնակարժեք մեքենանաերից և օգտվի միայն ու միայն ավելի մատչելի ռուսական ամենագնացներից: Ջիպերը, սեդանները փետք է փոխարինվեն վիլիսներով և ուազիկներով: Իսկ տնտեսված գումարով ձեռք բերեն դիրքապահ զինվորի անվտանգությունը բարձրացնող տեխնիկական միջոցներ:
 

 

Կարեն Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին