▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի դրվագ` Վերջին զանգի հետ կապված

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

1999թ., ապրիլ-մայիս

Մեր դասարանի վերջին զանգի սցենարի համար ահագին բանավեճեր, վիճաբանություններ եղան: Ի՞նչ անենք, անցած տարիներից մի սցենար վերցնենք, քոփի-փեսթ (էն ժամանակ դեռ չկար քոփի-փեսթ, ուղղակի ասում էինք` թխել) անե՞նք, թե մի քիչ փող ծախսենք` մի լավ բան ստանանք:

Լավ բանն էլ ո՞րն էր: Իմ ազգականներից Լևոնը Շարմ հոլդինգում էր աշխատում, առաջարկեց, որ մեզ օգնի Հայկո-Մկո-Հայկո տրիոն: Մի քանի գաղափար քննարկեցինք, ինքն էլ տեղոում` էքսպրոմտ մի թեթև սցենարային էսքիզ արեց:

Հիանալի բան էր ստացվելու: Դասարանիս առաջարկեցի, գինը որ իմացան` 50 դոլար (էն ժամանակ դա թիվ էր), սկզբում համաձայնեցին, որովհետև բացատրեցի, որ ոչ քեֆն է մնալու հիշողությունների մեջ, ոչ քեֆի մենյուն, ոչ էլ դասղեկին նվիրած նվերը, այլ` բեմադրությունը, որը տեսագրվելու է ու պահվելու հաջորդ սերունդների համար: Սակայն ինչ-որ մեկը, չգիտեմ` ով, բզբզաց, մի քանի օր հետո արդեն վարդերի բուրմունքով նարնջագույն հեղափոխություն էին կազմակերպում իմ դեմ:

Էհ, թևաթափ եղած զանգահարեցի Լևոնին, ներողություն խնդրեցի, բացատրեցի իրավիճակը, որպես ինձ արյունակից բարեկամ հասկացավ: Բայց ճշմարտացիորեն ասաց, որ հետո շատ ենք փոշմանելու, որ չենք վերջացրել սկսածը: Ասաց` տղաներն արդեն ահագին բան մտածել էին:

Ինչևէ, մի երեկո տուն գնալիս երթուղայինում հանդիպեցի վաղամեռիկ Հայկոյին, ոչ Մարության, ներկայացա, ասացի, որ Լևոնի բարեկամն եմ, հիշեց, ասեց` հա, ճիշտ ա, մենք արդեն մի քանի ուղղություն մտածել էինք, էն էլ զարմացանք, որ էդպես ստացվեց... Իրենից էլ ներողություն խնդրեցի: Հաջոդ առավոտն իմացա, որ նրան նույն գիշերը սպանել էին ...

Հայկո-Մկո-Հայկո տրիոյի սցենարի տապալումից հետո բերեցին ինչ-որ դպրոցի ինչ-որ թվականի ինչ-որ սցենար, մի քիչ փոխեցին ու հագցրին մեզ...

Ես խաղում էի կաշառակեր դասախոսի դեր, որը սովորող ուսանողին էդպես էլ չնշանակեց, փող տվողին առանց հարցնելու դրական գնահատական դրեց, իսկ մի սիրունիկ աղջկա էնքան նայեց-նայեց, որ վերջը աթոռից գյաբրլամիշ էղավ: Մեզ հետ աշխատող ռեժիսորը մայրիկիս`Վարյա Սուքիասյանին,  որը մեզ հայոց լեզու-գրականություն էր դասավանդում ասել էր` Ձեր տղան մի շատ հայտնի դերասանի է նման, նրա նման էլ խաղում է: Էդպես էլ չիմացա` ում եմ նման:

Անցան օրեր, ավարտական երեկոյի ընթացքում, երբ արդեն շատերն էին գինովցած, մեր դասարանի ֆինանսական հարցերը տնօրինող դասընկերներիցս իմացա, որ Հայկո-Մկո-Հայկո տրիոյի սցենարի հաշվին խնայած գումարով դասղեկի նվերի հարգն էին ավելի բարձրացրել ...

Զանավես...

Դավիթ Մուրադյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին