▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի «Ֆորտ Բոյար-կզարանով» բոլորն են անցնում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մայիսի 17-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր,առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դիմել էր օրենսդիր մարմնին՝երկրում համաներում հայտարարել...Արդեն մայիսի 20-ին օրենսդիր մարմինը օպերատիվորեն կատարեց Մեհրիբան խանումի ցանկությունը,որի ադյունքում 3500 մարդու ազատություն կշնորհվի..."Թուրան" լրատվական գործակալության տվյալներով 3500 մարդ ազատ կարձակվի,որոնցից 15-ը քաղբանտարկյալներ են...Ադրբեջանցի ընդդիմադիրները հայտնում են,որ երկրի բանտերում կա 90 քաղբանտարկյալ...Սակայն զարմանալին այն է,որ բանտերից ազատված քաղբանտարկյալների մեծ ամսն անցնելով Իլհամ և Մեհրիբան Ալիևների "Ֆորտ Բոյար- կզարանով" դառնում են նրանց անենամոլի երկրպագուները...Զավեշտը նրանում է,որ անուսինը՝Իլհամը ձերբակալում ու բանտարկում է,իսկ համապատասխան "հանձնարարությունները" անցնելուց հետո ձերբակալվածներին ազատություն է շնորհում բարի փերի Մեհրիբան Ալիևան...Սակայն "կոտրման" և նվաստացման պրոցեսն ավարտվում է ազատության մեջ,երբ ներվածները անպայման պետք է ձեռք բերեն Ալիևների "Ֆորտ Բոյար"-ի վերջին բանալին՝այցելեն մի փունջ վարդով ադրբեջանցիների "աստծո"՝ Հեյդար Ալիևի գերեզմանին՝շնորհակալություն հայտնելով և՛ նրան,և՛ նրա որդուն...Կարևորն այն է,որ այդ տխուր պատմությունները բարի ավարտ են ունենում բոլորի համար՝ Իլհամի,Մեհրիբանի և նրանց զոհերի...
Հ.Գ.Այդ ամենի վերաբերյալ շատ տիպիկ ծաղրանկար է հրապարակել ադրբեջանական ընդդիմադիր կայքերևից մեկը (տես լուսանկարը)...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին