▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջին զանգ» . ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 63 ավտոմեքենա, որից 25-ը՝ Երևանում. կան զոհեր

«Վերջին զանգի» շրջանակներում, ցավոք, արդեն արձանագրվել են անչափահաս վարորդների կողմից թույլ տրված հերթական օրինախախտումները, որոնցից մեկը՝ ողբերգական ելքով (2 զոհ): Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը:

Այսպես. մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արալեզ գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 18-ամյա Հ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով Հ. Ա.-ն եւ ուղեւորներ՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Ա. Գ.-ն, 1997 թ. ծնված Յու. Պ.-ն եւ 1998 թ. ծնված Գ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Ա.-ն եւ Գ. Հ.-ն մահացել են:

Նույն օրը եւ նույն ժամին Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում կողաշրջվել է Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 2000 թ. ծնված Տ. Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով Տ. Բ.-ն եւ ուղեւորներ՝ Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Կ Հ.-ն եւ նույն թվականին ծնված Մ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, որից 25-ը՝ Երեւանում (2-ը՝ անչափահաս), 38-ը՝ մարզերում (27-ը անչափահաս):

Մեկ անգամ եւս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին