▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Վարդանյանն արդարացվեց

A1plus.am-ը գրում է.

Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի  նախագահ, դերասան  Գոռ Վարդանյանին առաջադրված  մեղադրանքից դատախազը հրաժարվեց.  «Ինչպես դատաքննության արդյունքում հետազոտված ապացույցներով, այնպես էլ դատավարական գործողություններով հնարավոր չի եղել հայտնաբերված ռազմամթերքը եւ պայթուցիկ նյութերը նույնացնել ֆիլմեր նկարահանելու նպատակով Արմեն Վարդանյանին տրամադրված սպառազինության հետ, միեւնույն ժամանակ առկա փաստական տվյալներով, հնարավոր չէ հերքել Արմեն Վարդանյանի կողմից ներկայացված պատճառաբանությունները: Ելնելով վերոգրյալից՝ հրաժարվում եմ մեղադրանքից եւ Արմեն Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց»,- այսօր դատարանում հայտարարեց դատախազ Արամ Արամյանը:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասաությունների դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։  Վերադառնալուց հետո՝ ընդունեց դատախազի միջնորդությունը եւ արդարացրեց Գոռ Վարդանյանին։

Հիշեցնենք, որ 2014 թ փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները  Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի «Դուքենդո»-ի ֆեդերացիայի տարածքում հայտնաբերել էին մեծ քանակի զենք զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն:

Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին