▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակին Եղիշեն միայնակ էր պատմությունը շինում, այսօր` ով հասնի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«30 տարի անց դպրոցական պատմության գրքերում կհերոսացնեն նրանց, ում պատճառով իրական հերոսներն այլևս մեր կողքին չեն:

Եթե պատերազմից ընդամենը օրեր անց կոծկեցին աղաղակող բացթողումներն ու հանցավոր թերությունները և խեղաթյուրեցին ռեալ ինֆորմացիան, ապա տարիներ անց ամեն բան կներկայացվի այնպես, որ մենք կսկսենք կասկածել սեփական տեսողության ու լսողության վրա:
Եթե այսօր ստորաքարշ գրչակները՝ սեփական ինքնասիրությունը կորցրած, փորձում են սպիտակ մածունը սևի տեղ ներկայացնել, պարզ է, որ նրանց սերունդներն էլ դաստիարակվելու են իրենց ծնողների հոգեբանությամբ:
Երեկ ամբողջ օրը Եղիշեն դարձել էր անեկդոտների ու հումորների գլխավոր հերոսը, ու դեռ հարց է, թե Տղմուտի ափերից մինչև մեզ հասած ինֆորմացիան ժամանակին ինչ կարգի է ֆիլտրվել:
Պետք չի զոհված հերոսների դափնիները սեփականաշնորհել, պետք չի շարունակել ժողովրդի դեմ ձեր իսկ սանձազերծած պայքարը:
Ապրիլյան քառօրյան մեկ անգամ ևս ապացուցեց բոլորի էությունը:

Հ.Գ.Պատերազմը դեռ չի ավարտվել»:


Գարիկ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին