▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ծառայող զինվորի անօթեւան ընտանիքին զրկել են նպաստից

asparez.am-ը գրում է. 

Կուտակված պարտքերի պատճառով հաց չեն կարող գնել

Գյումրիում սոցիալապես անելանելի վիճակում հայտնված անօթեւան ընտանիքն արդեն 3 ամիս է` զրկվել է ընտանեկան նպաստից, որը ամեն ամիս կազմում է 27 500 դրամ: Տանտիրուհին` տիկին Գոհարը, որպես նպաստից զրկվելու պատճառ նշում է որդիներից մեկի անչափահաս դառնալը:

Տիկին Գոհարն իր 4 որդիների հետ ապրում է Գյումրու Սեւյան 119/142 հասցեում` վարձու տնակում: Ընտանիքը երկրաշարժին տուն չի կորցրել, սոցիալական ծանր պայմանների պատճառով տարիներ առաջ ստիպված վաճառել է բնակարանն ու ապրել տնակում:

2006 թվականին Ռուսաստանի Դաշնույթուն տեղափոխվելու նպատակով վաճառել են նաեւ տնակը։ Արտերկրում էլ հաջողություն չեն ունեցել ու մի կերպ են կարողացել վերադառնալ Հայաստան։ Հիմա ապրում են վարձակալած տնակում, որի յուրաքանչնուր անկյունում առնետների բներ են, պատերին անձրեւների կաթոցների հետքերը։ Մինչեւ օրս խոնավ պատերը ջերմացնում է փայտի վառարանը. խնայում են էլեկտրաէներգիան։

Տիկին Գոհարը միայնակ մայր է, ասում է` ամուսնուց տարիներ շարունակ լուր չի ստանում: Երեխաները որոշ ժամանակ ապրել են մանկատանը:

Ավագ որդին արդեն 30 տարեկան է, արտագնա աշխատանքի է մեկնել 4 ամիս առաջ, բայց, մոր խոսքով, դեռ չի վարձատրվում եւ գումար ուղարկելու հնարավորություն չունի: Մյուս որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում: Իսկ որդիներրից մեկն իր անչափահաս եղբոր հետ երկաթ է հավաքում, ընտանիքի հոգսը թեթեւացնում:

Ընտանիքը անօթեւանության կարգավիճակ չունի, հիմնական եկամուտը նպաստն է եղել, որից զրկվել են մարտ ամիսից: Տիկին Գոհարը երկար տարիներ Գյումրու փողոցներն է մաքրել, բայց երկու վիրահատություն տանելուց հետո հիմա էլ չի կարող աշխատել։

Ամբողջական հոդվածը` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին