▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ես Եհովայի վկային գցեմ քացուս տակ, չի՞ դիմի բռունցքների օգնությանը

Ինձ բացարձակ չի հետաքրքրում այլոց բանակներն ու այնտեղ ծառայել չծառայելը: Ինձ միայն հետաքրքրում է Հայոց բանակը և այնտեղ ժամկետային կամ պայմանագրային ծառայություն անցնողները: Ինձ նաև չի հետաքրքրում մարդու կրոնական ուղղվածությունը այնքանով, որքանով , որ այն չի վնասում Հայոց բանակին և Հայ ընտանիքին: ,,Եհովայի վկաներ,, կրոնական կազմակերպությունը հստակ դիրքորոշում ունի զինվորական ծառայության ու բանակի վերաբերյալ: Այս կազմակերպության Աստվածաշնչի Եսայի գրքի 2.4-ում հստակ ասվում է, որ եհովայի վկան չպետք է վարժվի պատերազմին, այսինքն նա չպետք է յուրացնի ռազմագիտությունը, զենքի հետ կապված աշխատանքներին չպետք է մասնակցի: Այնուհետև Եսայի 2.4-ը մեկնաբանող քարոզիչը մեկնաբանում է այդ գլուխը հետևյալ կերպ՝ բանակը ինքնին միտված է նրան, որ բանակում վարժվում են պատերազմին: Հենց այս Եսայի 2.4-ը ավելին է քան Հայոց երկրի պաշտպանությունը: Հետաքրքիր է , եթե ես Եհովայի վկային քցեմ քացուս տակ ու որպեսզի նա պաշտպանվի ինձանից ՝ չի՞ դիմի բռունցքների օգնության... Չեղա՞վ , որ նա ինձ հետ պատերազմում է ու հնարավոր է իր բռունցքներից ես մահանամ, այսինքն նա ինձ սպանի... Եհովայի վկաներ, վերանայեք բանակում ծառայելու ու զենք վերցնելու ձեր այդ անմիտ վերաբերմունքը...

Կարեն Հովհաննիսյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին