▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա կտեսնեք` ինչ կարևոր քայլեր կձեռնարկվեն. Դավիթ Բաբայան

168.am-ը գրում է.

Քառօրյա պատերազմի հետևանքով իրենց տները լքած քաղաքացիների անվտանգությունն ու Արցախում նրանց մնալու հարցը երկու կարևոր հրամայականներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով դիտարկմանը, թե «ԼՂՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ Թալիշի ու Մարտակերտի բնակիչները այլ տարածքում կվերաբնակեցվեն»:

Նրա խոսքով` նրանց վերաբնակեցման առումով մի շարք մոտեցումներ կան, բայց ժամանակը ցույց կտա, թե որոնք են կիրառելի: «Իհարկե, թալիշցիների շրջանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկանում են վերադանալ: Բայց իրավիճակն այնպիսին է, որ միգուցե 1994-ին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ բնակեցումը, հնարավոր էր մի քիչ հետ տալ բնակավայրը, որ կրակի տակ չլիներ, այն ժամանակ այլ նպատակ կար: Որոշ ռազմավարական խնդիրների ներքո ստորադասվեց այդ կարևոր հարցը: Հիմա կտեսնեք`ինչ կարևոր քայլեր կձեռնարկվեն: Երկու կարևոր հրամայական կա, որպեսզի այդ բնակավայրերի բնակչությունը չլքի Արցախը և նրանք ապրեն անվտանգ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին