▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ է, որ արձաններ ենք տեղադրում, սակայն պետք է իմանանք՝ ինչի՞ համար և ո՞րն է ասելիքը

«Լավ է, որ արձաններ ենք տեղադրում, սակայն պետք է իմանանք ինչի՞ համար է և ո՞րն է լինելու նրա ասելիքը: Չլինի այնպես, որ 30 տարի հետո դա փոխարինենք մեկ ուրիշով»,-մեզ հետ զրույցում խոսելով օրերս Երևանում՝ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի 3 մետրանոց և Կենտրոն վարչական շրջանում՝ Հարապետության փողոցում գտնվող պուրակում բացված հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի 5,7 մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանների մասին՝ ասաց պատմագետ, հայագետ Արգամ Այվազյանը՝ հավելելով.

«Այնքան էլ բարձր որակով արված արձաններ չեն: Օրինակ Նժդեհի դեպքում առաջնորդվել են նրա երիտասարդ տարիքի նկարով, այնինչ ժողովրդի մտապատկերում նա հասուն է, ավելի առնական, խոհուն հայացքով: Ինչ վերաբերում է մարշալ Բաբաջանյանին, չեմ կարծում, որ զինվորականը նստած պետք է լիներ»:

Հիշեցնենք, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը, իսկ պետական և ռազմական գործիչ, Գարեգին Նժդեհի արձանի քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին