▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ազատ է արձակվել, սակայն նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Այս մասին վերջինս գրել է իր Ֆեյսբուքի էջում.

....Բարեւ հարգելի ընկերներ, շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի եւ ամանորի արթիվ բոլոր շնորհավորանքների եւ ջերմ բարեմաղթանքների համար։ 6 միս անց՝ «առաջին իսկ» հնարավորությունն ա ։Ճ, իմացա հաճախ եմ օնլայն եղել.... մինչ էդ ու դրանից հետո ՝ բոլոր ինձ ուղարկած ձեր նամակները կարդալու հնրավորություն չեմ ունեցել ... թե ով էր իմ տեղը կարդացել չգիտեմ, երեւի Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկին։ Հասկանում եմ, որ որոշ հետաքրքրություն պահպանվել ա առեղծվածային կալանավորմանս հետ կապված։ Պետք ա մի փոքր էլ սպասենք, նախաքննությունը կավարտվի...
.................................................................
հատուկ լրագրողների համար
Նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չհրպրակելու վերաբերյալ նախքննական մարմնում դրել եմ ստորագրությունս։ որեւէ այլ ինֆորմացիա ունենալու կամ իմանալու համր դիմեք բացառպես ԱԱԾ֊ին։

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով, որը վերաբերվում է շորթման դեպքերին:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նա ՀՀԿ-ական պատգամավորներին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի է ենթարկել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին