▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրադրությունն առաջնագծում մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը

Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից։

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական բանակը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին