▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տկարամիտ Իլհամը լավ չգիտի պատմությունը

 

Աշխարհում կան վայրեր,որտեղ մարդիկ ակամայից խոնարհվում և ծնկի են գալիս...Օրինակ,երբ մտնում են եկեղեցի,մզկիթ,սինագոգ և այլն...Սակայն կան վայրեր,որտեղ խոնարհվելը և ծնկի գալը պարտադրված է...Այն պարտադրվում է համապատասխան երկրի իշխանությունների կողմից,որոնք հիմնականում բռնապետություններ են...Օրինակ, ԽՍՀՄ-ի ժամանակներում պարտադիր ռիտուալ էր Մոսկվա այցելելիս "հանդիպել" Լենինի մումիայի հետ Կարմիր հրապարակում և խոնարհվել նրա առաջ,որն ի դեպ, մինչև հիմա այնտեղ է գտնվում,Սոֆիայում այցելել տեղի կոմունիստների առաջնորդի՝Գեորգի Դիմիտրովի դամբարանը,որը քանդվեց 1992 թ-ին,Հանոյում՝Հո Շի Մինի դամբարանը,Փհենյանում՝Կիմ Իր Սենի դամբարանը և այլն...Այս ցուցակում իր արժանի տեղն է զբաղեցնում նաև մեր արևելյան հարևանը՝Ադրբեջանը,որի սուլթան Իլհամ Ալիևն իր կառավարման տարիներին հաջողեցրել է հորը՝Ադրբեջանի երրորդ նախագահին,հռչակել ադրբեջանական ազգի հիմնադիր-հայր,ադրբեջանական ազգի փրկիչ,երկրի շինարար և այլն...Զարմանալի չէ,որ Իլհամ Ալիևի ջանքերով նրա հոր՝Հեյդարի գերեզմանը Բաքվում,իսկ արձանները Ադրբեջանի բոլոր քաղաքներում և գյուղերում դարձել են ՍՐԲԱՎԱՅՐԵՐ,ուր մարդիկ ՊԱՐՏԱՎՈՐ են այցելել՝համապատասխան կեցվածք ընդունելով՝կամ ծնկի են գալիս Հեյդար Ալիևի առաջ,կամ խոնարհվում...Այս ավանդույթն է ծաղրում հայտնի ազերի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևը (տե՛ս ծաղրանկարը)... 
Տկարամիտ Իլհամը լավ չգիտի պատմությունը...Չի ուզում հավատալ,որ իր հոր արձաններն ունենալու են այն նույն ճակատագիրը, ինչ Լենինի,Ստալինի,Դիմիտրովի,Հուսեյնի,Քադաֆիի և այլ բռնապետերի արձանները...
Գագիկ  Համբարյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին