▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջարկում եմ հունիսի 14-ին լինել ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտ»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում  է.

«Դա Մոնումենտում է: Ժամը 12-ԻՆ: Քանի դեռ մենք հավուր պատշաճի չենք գնահատել մեր պատմության այդ նզովյալ էջը, քաղբանտարկյալներ միշտ ունենալու ենք: Հունիսի 14ը ընտրվել է, որովհետևա այդ օրը 1949 ին տեղի է ունեցել հայերի էթնիկական դեպորտացիա Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Հյուսիասային Կովկասից: Ստալինի հրամանով: Ըստ հրամանի դեպորտացվել են ՛՛նախկին դաշնակցականները՛՛, ՛՛նախկին թուրքահպատակները՛՛, այսինքն մեծ հաշվով՝ Ցեղասպանությունից փրկվածներն ու իրենց ժառանգները: Իրականում դեպորտացվել են նաև ՛՛այլոք՛՛: Մինչև այսօր մենք նույնիսկ դեպորտացվածների թիվը չգիտենք:

Դա առաջին դեպորտացիան չէր: Չհաշված Ղրիմի հայերին, համշենահայերին, ովքեր դեպորտացվել են պատերազմի տարիներին /համապատասխանաբար 1942 և 1944թթ./, ևս մեկ էթնիկական դեպորտացիա եղել է 1937ին, Հայաստանից և Ադրբեջանից: ԽՍՀՄում հայկական դեպորտացիաների թեման քիչ ծանոթ, հաճախ նույնիսկ անծանոթ թեմա է: Մինչդեռ դա մեր պատմության նույնիսկ ՛՛երեկը՛՛ չի, դառ ՛՛այսօրն՛՛ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին