▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևը, ժողովրդական լեզվով ասած, քցիբ մարդ է

Ալիևը քցիբ մարդ է.

Իլհամ Ալիևը , ժողովրդական լեզվով ասած, քցիբ մարդ է: Հա , հենց քցիբ: Նավթը ոտերի տակ թափած փողա բերում , այդքան մեծ գումարներ է ծախսում զինամթերք գնելու համար, բայց փող չի տալիս մեկին , որ գոնե ժամանակ առ ժամանակ իր ճառերի բովանդակությունը փոխի, լավ գոնե կետադրություն ավելացնի մեջը: Իր հայտարարությունների հատորյակը երևի ժամանակին նվեր է ստացել հորից ՝ Հեյդար Ալիևից:
Վիեննայի հանդիպումից հետո Իլհամը վերջապես խոսել է : Դե խոսելը մի քիչ ճոխ է հնչում , նույն բառերը , նույն անիմաստ հույսերը ու սեփական պիառը: Իլհամի խոսքի բովանդակությունը հետևյալն է՝ մենք խաղաղ ճանապարհով ենք ցանկանում հարցեր լուծենք, հայերը թող Արցախը հետ տան , բայց մենք այնքան բարի ենք, որ կթողնենք իրանք ապրեն այնտեղ, ադրբեջանական բանակը հզոր է , դիմակայում է հայկական զորքերի հարձակմանը և դեռ երկար կդիմակայի... Վերջ, ցափահարություններ, ծախիկներ , հուզմունք, խոնարհում...
Տեսնես Ալիևը հզոր ադրբեջանական բանակ ասելով ի՞նչ նկատի ունի՝ թուրք ահաբեկիչների՞ն, մահացած զինվորներին խոշտանգողների՞ն, կացինով քնած մարդ սպանողի՞ն, թե էլի բաներ կա՞ն, որ մենք չենք իմանում:
Տեսնես Հեյդարի տղու ասած՝ խաղաղ ճանապարհը, ո՞րն է՝ գիշերով հանկարծակի հարձակումնե՞րը, խմած և կասկածելի դեղեր օգտագործած վայրենի շների մարտե՞րը, սահմանամերձ գյուղերի վրա հրետանային կրակոցնե՞րը:
Տեսնես կնոջից դժգոհ մնացած Իլհամը հասկանու՞մ է, որ ամբողջ աշխարհն է տեսել իր բանակի վայրենիությունները ու այսպիսի հայտարարություններ անելուց առաջ լավ կլիներ , որ ինչ-որ մեկին վարձեր՝ ժառանգություն ստացած տեքստերը խմբագրելու համար:

Աշոտ Ասատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին