▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկրին պակասում են ժամանցի վայրերը, խոսքս ուտել-խմելու տեղերի մասին չէ

Մեր երկրին պակասում են ժամանցի վայրերը, խոսքս ուտել-խմելու տեղերի մասին չէ, այլ փողոցներում ու այգիներում հաճելի երաժշտության, երգ ու պարի մասին է։ Շատերս եղել ենք Եվրոպական խոշոր քաղաքներում ու թերևս տեսել ենք, ինչպես են մարդիկ կազմակերպում իրենց հանգիստը, ամեն քայլափոխին մի հավես բան է կատարվում, իսկ մեզանում շատ են ուտել խմելու տեղերն ու դժգոհ դեմքով մարդիկ։ Այս ամենն ազդում է հասարակության վրա բացասական իմաստով, օրինակ մի ժամանակ Գյումրիում քաղաքի պարի խմբերն ամեն շաբաթ բացօթյա համերգ էին տալիս, ահագին մարդ էր հավաքվում ու լավ ժամանակ էին անցկացնում, հիմա չգիտեմ շարունակվում է, թե չէ, երևի Երևանն ու մյուս խոշոր քաղաքները նույնպես ամենշաբաթյա ծրագիր մշակեն։ Քաղաքներին ժպիտ է պետք, օրինակ այսօր, չնայած անձրևին, պետք է տեսնեիք, թե ինչ հաճելի էր Հյ. պողոտայով քայլելը, շատ երեխաներ, երգ ու երաժշտություն, բարձր տրաբադրությամբ գալիս ես տուն։

 

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին