▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լռակյաց դիվանագիտության բացասական հետևանքներն ավելի ծանր են լինելու

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արցախը և Հայաստանը հաղթելով Ադրբեջանին մարտի դաշտում, դիվանագիտական դաշտում ընդունել են պաշտպանվողի կեցվածք,  որը շատ դեպքերում պարտությունների է բերում և բերելու...

Մենք առաջնորդվում էինք՝ «Ում ո՛ր պետք է,նա էլ գիտի Արցախի հիմնախնդրի մասին» կարգախոսով՝զլանալով միջազգային հանրություն կոչվածին թեթև պատմական էքսկուրս կազմակերպել և բացատրել Արցախյան հարցի հիմնադրույթները, իսկ Ադրբեջանն այդ ժամանակ աջուձախ մեղադրում էր հայերին ադրբեջանական հողերը օկուպացնելու մեջ...

Մենք սարսափելի վիրավորվում ենք, երբ ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում բարձրացվում է Արցախյան հիմախնդիրը, քանի որ գիտենք՝մեր դիվանագետների բացթողումների պատճառով տանուլ ենք տալիս այդ հարթակներում...Պատճառը՝գործ չենք արել...Մերոնց միայն հետաքրքիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի տեղեկացված լինելը...Այդպիսի քաղաքականության պատճառով շատերի համար մենք օկուպանտ ենք՝«զավթել ենք ամբողջ Արցախը և հարակից շրջանները... »

 Զավեշտալին այն է, որ ՀՀ քաղաքացիներից շատերից կարելի է լսել ադրբեջանական քարոզչության տեսակետը Ադրբեջանի «գրավված» տարածքների և փախստականների թվի մասին...Շատերը կրկնում են այդ տխրահռչակ 20%-ի և մեկ միլիոն փախստականի մասին ապատեղեկատվությունը...Կրկնում են,քանի որ դա հերքողները այն չեն էլ հերքում...Իսկ այդ ապատեղեկատվությունը հերքելը շատ հեշտ է.մի քանի փաստ և սպիտակ թելով շուլուլված այդ սուտը շատ արագ կքանդվի...

Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն ՀՀ-ի և Արցախի դեմ պայքարում սկսել է օգտագործել 1993 թ-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս՝822,853,874 և 884 բանաձևերը...Այդ բանաձևերի մեջ անտեսելով իրեն ոչ ձեռնտու և առանձնացնելով Բաքվի համար ընդունելի կետերը, Ադրբեջանի ԱԳՆ-ն պայքարում է Հայաստանի և Արցախի դեմ՝միջազգաին հանրությունից պահանջելով ճնշումներ և պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի դեմ այդ բանաձևերը ձախողելու համար...

Ադրբեջանական կողմը ապրիլյան կարճատև պատերազմից հետո էլ ավելի է ակտիվացրել իր հակահայ քաղաքականության մեջ այս բանաձևերի կիռառումը...Այս բանաձերից են խոսում և նրանց հղում տալիս ալիևյան գրպանային քաղաքագետներից սկսած մինչև երկրի նախագահը... Իսկ մերոնք կրկին ԼՌՈՒՄ են...Բացարջակ ոչ մի արձագանք չեն լսել նաև մեր ԱԳՆ-ից...Այնպիսի տպավորություն է,որ Բաքվից հնչող զառանցանքները իրականություն են...Ու չեմ զարմանա,եթե մի ժամանակ անց մեր հասարակությունը ևս հավատա,որ այդ բանաձևերը հակահայկական են...Այնինչ,դրանք ճիշտ մեկնաբանելու դեպքում Հայաստանը կարող է Ադրբեջանին բավական ծանր վիճակի մեջ գցել...Նախ,այդ չորս բանաձևերից ոչ մեկում չկա որևէ մեկ ակնարկ,որ Հայաստանն է գրավել Ադրբեջանի տարածքները...Այսինքն,Ադրբեջանի պահանջները ՀՀ-ից դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից անհիմն են...Ընդհակատակը,չորս բանաձերերից երեքում՝822-ում,853-ում և 884-ում կան կետեր,որտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջական բանակցություններ վարել տեղի հայկական ուժերի կամ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի»հետ...

Այսինքն՝ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում էր Բաքվից բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ,որն անտեսվել է Ադրբեջանի կողմից...Այդ բանաձևերում կան ևս բազմաթիվ կետեր,որոնք ձախողվել են Ադրբեջանի կողմից...Օրինակ՝853 և 874 բանաձևերում կային կետեր,ըստ որի հակամարտող կողմերից պահանջվում էր վերականգնել տրանսպորտային,էներգետիկ և տնտեսական կապերը,որոնք մնացին թղթի վրա ադրբեջանական կողմի մեղքով...

Հ.Գ.ՀՀ ԱԳՆ-ն պետք է լակոնիկ,բայց կոշտ տեղը դնի Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1993 թ-ի ընդունված չորս բանաձևերի ձախողման միակ մեղավորին բացահայտելու գործում...Եթե հապաղենք,ապա այս «դիվանագիտական» մարտում էլ տանուլ կտանք...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին